Արշակ սրբազանը ձերբակալվել է – PanARMENIAN.Net

Արշակ սրբազանը ձերբակալվել է

4 դեկտեմբերի 2025 – 17:50 AMT

PanARMENIAN.Net – Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ձերբակալվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին»,–գրել է նա։

Ավելի վաղ Արշակ Սրբազանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, որը վերագրվում է Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների, նշել է, որ եթե նույնիսկ տեսագրության փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում՝ հիշատակվող եպիսկոպոսներին։ Նա նշել է, որ Քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ։

Leave a Comment