Բայրամովը հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունում տարածքային պահանջներից հրաժարվելը հնարավորություն կտա ստորագրել նախաստորագրված համաձայնագիրը

Քաղաքականություն

04.12.2025 | 18:07

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությամբ, իբր, ամրագրված «տարածքային պահանջներից հրաժարվելը» հնարավորություն կտա հաստատել երկարատև խաղաղություն։ Նա այս մասին ասել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում ունեցած ելույթում։

«ՀՀ Սահմանադրությունում դեռևս մնացած տարածքային պահանջներից հրաժարվելը հնարավորություն կտա ստորագրել նախաստորագրված երկկողմ համաձայնագիրը և վավերացնել այն, ինչպես նաև հաստատել երկարատև խաղաղություն»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment