ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
«Սրբազան պայքարի» գործով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով՝ մինչև 2026թ. մարտի 8-ը։
Բացի այդ, Սարգսյանի մտերիմ հարազատներին՝ նրա քույրերին ու եղբորը, ինչպես նաև վերջիններիս ընտանիքների անդամներին թույլատրվեց տեսակեցել նրան։
Հիշեցնենք` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու մեջ։
–00—ՅՄ