Քաղաքականություն
04.12.2025 | 17:43
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատրյանը երեք տարբեր քրեական վարույթների շրջանակում հարցաքննության է հրավիրվել Քննչական կոմիտե՝ որպես վկա։ 2 վարույթենրը, ըստ փաստաբանի, տարօրինակ դեպքերի վերաբերյալ են, որոնց շրջանակներում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հարցաքննվել է, սակայն՝ կասկածի շուրջ, այսինքն՝ ունեցել է փաստացի մեղադրյալի կարգավիճակ։
Խոսքն, ըստ ամենայնի, կարգալույծ նախկին հոգևորականների հայտարարությունների մասին է՝ կապված Վազգեն Ա Վեհափառի իբրև սպանության և փողերի լվացման հետ, որոնց վերաբերյալ քրեական վարույթով Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց։
Հոկտեմբերին համացանցում տարածվեցին նաև անձնական և ինտիմ բնույթի տեսանյութեր, որոնցում, ըստ պնդումների, պատկերված էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա քեռակինը։ Դրանք առաջին անգամ հրապարակվեցին Armenian WikiLeaks անունով տելեգրամյան ալիքում
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հերքել է տեսանյութերի բովանդակության իսկությունը՝ դրանք որակելով «հերյուրանք» և «զրպարտություն»։ Նա, սակայն, չի բացառել, որ հնարավոր է օգտագործված լինեն գաղտնի նկարահանման որոշ տարրեր՝ իրեն նույնականացնելու համար։ Սրբազանը տեղի ունեցածը համարել է քաղաքական հետապնդում՝ ուղղված իր և Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Այս գործով ևս Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հարցաքննվել է։
