4 դեկտեմբերի 2025 – 17:17 AMT
PanARMENIAN.Net – Մայոր Թոմաս Շորլանդ Բոլը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, հայտնում է ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
«Այս պատմական քայլը արտացոլում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև գործընկերության աճող ամրությունը և նպաստելու է պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։