Seismic ստարտափը ներգրավել է $10 միլիոն

Seismic կրիպտո ստարտափը ներգրավել է 10 միլիոն դոլար՝ a16z crypto վենչուրային կապիտալի ընկերության գլխավորությամբ անցկացված ֆինանսավորման շրջափուլում, որի արդյունքում Seismic-ի ընդհանուր ֆինանսավորումը հասել է 17 միլիոն դոլարի։

Ընկերությունն օգնում է ֆինթեքներին պաշտպանել հաճախորդների տվյալները, ինչպիսիք են՝ աշխատավարձերը կամ տան վարձերը, հանրային բլոկչեյններում հրապարակվելուց։ Seismic-ը համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին է, օրինակ՝ Brookwell-ը, որը տրամադրում է սթեյբլքոիններով հաշիվներ, իսկ Seismic-ը օգնում է փոխանցումներն անել մասնավոր բլոկչեյն համակարգերի միջոցով՝ տվյալների գաղտնիությունն ապահովելու համար։

Լիրոն Թինգ Քեի կողմից հիմնադրված Seismic-ը առանձնանում է իր համապարփակ մոտեցմամբ՝ օգնելով հաճախորդներին ոչ միայն ընդամենը մեկ պրոդուկտով, այլ կենտրոնանալով նրանց ընդհանուր հաջողության վրա։ Ընկերությունը նաև համագործակցում է Cred-ի և միջազգային դրամական փոխանցումների ծառայություններ առաջարկող մի ընկերության հետ, որի անունը չի հանրայնացվել։ Seismic-ի մրցակիցներից է Tempo-ն, որը ևս գործունեություն է ծավալում նույն ոլորտում՝ Stripe-ի հովանավորությամբ։

Նոր ֆինանսավորմամբ Seismic-ը նախատեսում է ընդլայնել իր ծառայությունները՝ առաջարկելով ֆիատից կրիպտո և կրիպտոյից ֆիատ փոխարկումներ, ինչպես նաև քարտային ծրագրեր։ Չնայած ընկերությունը դեռ եկամուտ չունի, ակնկալվում է, որ այն կսկսի եկամուտ ստանալ հաջորդ տարվա առաջին եռամսյակում՝ յուրաքանչյուր գործարքի համար գանձելով մեկ ցենտ։

Leave a Comment