
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Որևէ պաշտոնատար անձ, հատկապես իրավապահ մարմնի աշխատակիցը, ավելին՝ ԱԱԾ աշխատակիցը, որևէ պարտավորություն և լիազորություն չունի որևէ քաղաքացուց պահանջի, թե ում անունը տա կամ չտա:
Սա ուղղակի խայտառակություն է ու պաշտոնական լիազորությունների չարաշահում, որը հանդիսանում է մարդու կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ անթույլատրելի ճնշման փաստ:
Նման բնույթի «հորդորները» չեն կարող որակվել որպես «անձնական բնույթի» հարաբերություն:
Նման ապօրինի գործողություններն են ԱԱԾ-ն դարձնում ԿԳԲ՝ նրան բնորոշ բնույթին ու գործելակերպին համապատասխան»:
Աղբյուրը` Արթուր Սաքունց