Թող ՀՀ քաղաքացիները տեսնեն, թե ինչ են դարձրել այդ «վամպիրները» սեփական քաղաքացիներին․ Զախարովան՝ ԵՄ – ի մասին

Եվրամիությունը պատժամիջոցային մահակ է օգտագործում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրա-ներդրումային փոխգործակցությունը՝ վերահսկողության տակ պահելու համար։ Իսկ Մոսկվան ԵՄ-ի նման փորձերը համարում է բացարձակ անթույլատրելի միջամտություն ինքնիշխան պետությունների գործերին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Alpha News-ի հարցին։

«Գիտե՞ք` ինչի նման է դա։ Կան նման «վամպիրներ», ես կարող եմ ասել՝ «բրյուսելյան վամպիրներ», որոնք «սողում են» դեպի նորմալ մարդիկ և ասում․ «Ուզո՞ւմ եք՝ մենք ձեզ կծենք, և դուք էլ մեզ նման դառնաք, հայելիների մեջ չեք արտացոլվի, արևի լույսից կվախենաք, ձեզ Էներգետիկա պետք չի լինի և այլն»։ Բայց դա նույնն է: ԵՄ ներկայացուցիչներ Կայա Կալլասը և Մարթա Կոսն իրենց բառացիորեն դուրս են բերել մաքուր ջրի մեջ։ Նրանց հայտարարությունները հերթական անգամ ապացուցում են, որ Բրյուսելի միակ նպատակը Երևանի հետ փոխգործակցության մեջ միայն Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վնաս հասցնելն է։ Այսինքն, նրանք արդեն դադարել են դա թաքցնել, և գուցե կցանկանային թաքցնել, բայց մտավոր ունակությունները թույլ չեն տալիս: Մենք տեսնում ենք, և նրանք խոսում են այդ մասին, ԵՄ-ն ցանկացած միջոցներով փորձում է վնասել մեր ավանդական փոխշահավետ և փոխադարձ հարգանքի գործընկերությանը Հայաստանի տնտեսության համար առանցքային ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։ Ի՞նչ վատ բան է տեսել հայ սպառողը հայ-ռուսական էներգետիկ համագործակցությունից։ Ոչինչ», — նշել է դիվանագետը։

Զախարովայի խոսքով՝ ՀՀ տարածքում կան ենթակառուցվածքային օբյեկտներ, հաստատվել է փոխադարձ հարգալից երկխոսություն և փոխշահավետ համագործակցություն:

«Թող Հայաստանի քաղաքացիները նայեն, թե ինչ են արել այդ «վամպիրները» սեփական քաղաքացիների հետ։ Ես թվեր ներկայացրի, թե որքան են վճարում այժմ ԵՄ երկրների բնակիչները այն բանից հետո, երբ այդ «գորշ փերիները» կախարդեցին Ռուսաստանի հետ իրենց երկրների էներգետիկ համագործակցությանը։ Նրանք մի քանի անգամ ավելի շատ են վճարում, նույնն ուզում են անել նաև այլ երկրների հետ։ Նրանք օգտագործում են պատժամիջոցային մահակ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրա-ներդրումային փոխգործակցությունը վերահսկողության տակ դնելու համար։ Եվ մենք ԵՄ-ի նման փորձերը համարում ենք բացարձակ անթույլատրելի միջամտություն ինքնիշխան պետությունների գործերին», — նշել Է Զախարովան։

Leave a Comment