Միրզոյան–Սիյարտո հանդիպում․ քննարկվել է երկկողմ և ՀՀ–ԵՄ գործընկերության խորացումը


ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


 


Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արձանագրելով վերջին շրջանում արձանագրված դրական դինամիկան։ Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ նշվել է երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումը:


 


Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն կարևորել են պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակական աշխատանքները՝ միտված երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը: Վերջինիս համատեքստում ընդգծվել է ԵՄ առկա գործիքակազմի միջոցով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:


 


 


Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար հարցերի, այդ թվում՝ փախստական երեխաների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար Հունգարիայում իրականացվող ծրագրին:


 


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի:


 


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների շուրջ։ Տարածաշրջանային համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին:


 

Դիտումների քանակ2

Leave a Comment