ԱԺ-ն վավերացրեց բեռնափոխադրումների ոլորտում ԵԱՏՄ համաձայնագրի նախագիծը

https://arm.sputniknews.ru/20251204/azh-n-vaveracrec-bernapvokhadrumneri-volvortum-eatm-hamadzajnagri-nakhagitsy-96531195.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/203/22/2032292_140:0:861:541_1920x0_80_0_0_4257f2e5c4f2a0d3f44bc0b4a3fa93fe.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ կառավարություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բեռնատար, բեռնափոխադրում

հհ կառավարություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բեռնատար, բեռնափոխադրում

Բաժանորդագրվել

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերին, բայց դեռևս ուժի մեջ չի մտել ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – sputnik. ՀՀ ազգային ժողովը վավերացրեց բեռնափոխադրումների ոլորտում ԵԱՏՄ համաձայնագրի նախագիծը։

Նշենք, որ «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում և երթուղիներում ներառված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին կողմ քվեարկեց 93 պատգամավոր։ Նախագծին խորհրդարանականներից որևէ մեկը ձեռնպահ և դեմ չքվեարկեց։

Ըստ էության` տվյալ համաձայնագիրը վավերացվելու է, որպեսզի ազգային օրենսդրությունը ներդաշնակեցվի ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությանը և կիրառվի միջազգայնորեն ճանաչված ստանդարտներ:

Հայաստանը Միջին միջանցքի մաս կդառնա, կամ ինչ է կանգնած Ղազախստանի նախաձեռնության հետևում

Ըստ հիմնավորման՝ չափորոշիչները անդամ-պետություններում գործող նորմերին համապատասխանեցնելը դյուրացնում է բեռնափոխադրումների իրականացման գործընթացը իրավական կարգավորումների առումով։

Նշվում է, որ ՀՀ-ն նպատակահարմար է համարում ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող կարգավորումների ներդաշնակեցմանը ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև, որը պետք է իրականացվի միջազգային համաձայնագրերի հիման վրա։

Համաձայնագիրը 2025 թվականի նոյեմբերի դրությամբ ստորագրված է, բայց դեռևս ուժի մեջ չի մտել ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի վավերացմանը։

Leave a Comment