Բայրամովն ու Ֆիդանը տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, տրանսպորտային ոլորտի նախագծերն են քննարկել

Քաղաքականություն

04.12.2025 | 15:47

Վիեննայում ԵԱՀԿ 32-րդ նախարարական խորհրդի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության ու ռազմավարական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակը և խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար ձեռնարկված միջոցառումները։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը։ Բացի այդ, կողմերը քննարկել են տնտեսության և առևտրի, էներգետիկայի,  տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում նախագծերի իրականացման հեռանկարները, այդ թվում՝ տարածաշրջանային կապի նախաձեռնությունների իրականացումը։

Նշելով միջազգային կազմակերպությունների շրջանակում սերտ համագործակցության շարունակականության կարևորությունը՝ նախարարներն ընդգծել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ աջակցությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես մեկնել է Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment