Պողոսյանի վերաբերյալ քննվող քրվարույթով քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը:

24News-ին Հակակոռուպցիոն կամիտեից հայտնեցին. «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։

Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու մեջ: Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են»:

Հասմիկ Սարգսյան

—00—ՄԱ

Leave a Comment