Զարուհի Փոստանջյանի կողմից վկայակոչված համապատասխան հատվածները տեսագրվում են․ անհրաժեշտության դեպքում տեսագրությունները կարող են տրամադրվել լիազոր անձանց․ ՔԿԾ

Զարուհի Փոստանջյանի կողմից վկայակոչված համապատասխան հատվածները տեսագրվում են․ անհրաժեշտության դեպքում տեսագրությունները կարող են տրամադրվել լիազոր անձանց․ ՔԿԾ

ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են․

Ի հակադարձումն փաստաբան Զարուհի Փոտանջյանի մեղադրանքներին և ի գիտություն այլ անձանց՝ տեղեկացնում ենք, որ «Արմավիր» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում Զարուհի Փոստանջյանի կողմից վկայակոչված համապատասխան հատվածները տեսագրվում են (որոնցով փաստվում է Զ.Փոստանջյանի կողմից ներկայացվածի՝ իրականության հետ աղերս չունենալու հանգամանքը), և անհրաժեշտության դեպքում տեսագրությունները կարող են տրամադրվել լիազոր անձանց:

 

Հետևաբար մեկ անգամ ևս հորդորում ենք փաստաբաններին և այլ անձանց համապատասխան պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ արգելված իրեր անցկացնելու ցանկացած փորձից, ինչպես նաև՝ պաշտոնատար անձի կամ կազմակերպության պատիվը և արժանապատվությունը զրպարտության միջոցով արատավորելու գործելաոճից:

Leave a Comment