ԱՊՀ-ում բարեկամական կապերի կառուցումը Ռուսաստանի կարևորագույն առաջնահերթությունն է. ՌԴ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20251204/aph-um-barekamakan-kaperi-karucumy-rusastani-karevvoragujn-arajnahertutjunn-e-rd-agn-96524828.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96524648_243:0:1143:675_1920x0_80_0_0_93fb18d068f6dc3543dbe30484e15461.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարիա զախարովա, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ռուսաստան

մարիա զախարովա, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ռուսաստան

Բաժանորդագրվել

Մարիա Զախարովայի խոսքով՝ ԱՊՀ-ում ստեղծվել է բազմակողմ մեխանիզմների արդյունավետ համակարգ՝ ուղղված միջազգային անվտանգության ամրապնդմանը:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ շրջանակներում բարեկամական և փոխշահավետ կապերի կառուցումը Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն գերակայությունն է։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է դեկտեմբերի 8-ին Անկախ պետությունների համագործակցության ձևավորման մասին համաձայնագրի ստորագրման 34-ամյակին ընդառաջ կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթն իսկապես պատմական դեր է խաղացել՝ թույլ տալով նախկին միութենական հանրապետությունների միջև պահպանել դարավոր կապերը, կանխել դրանց խզումը և հիմնել է նոր անկախ պետությունների փոխգործակցության կայուն սկզբունքներ:

Այսօր ԱՊՀ-ն մնում է հետխորհրդային տարածքի ամենաներկայացուցչական միջազգային կազմակերպությունը։ Համագործակցության շրջանակներում ծրագրեր են իրականացվում գրեթե բոլոր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար, ինչպես նաև անվտանգության ապահովման ոլորտներում:

Երկրները միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ համակարգում են դիրքորոշումները, իսկ ԱՊՀ իրավապայմանագրային բազայում կա ավելի քան 650 միջազգային փաստաթուղթ, և այդ թիվը մշտապես աճում է:

Զախարովայի խոսքով՝ ամրապնդվում է ԱՊՀ համագործակցությունը արտաքին գործընկերների, առաջին հերթին ՄԱԿ-ի և եվրասիական առաջատար կառույցների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի հետ:

2025 թվականի հոկտեմբերի 10-ին ԱՊՀ-ին Դուշանբեում պաշտոնապես տրամադրվել է ՇՀԿ-ին կից դիտորդի կարգավիճակ, ինչը, ՌԴ ԱԳՆ գնահատմամբ, կարևոր քայլ էր միջազգային փոխգործակցության ընդլայնման գործում։

ԱՊՀ երկրները շարունակում են միմյանց համար մնալ խոշորագույն առևտրատնտեսական գործընկերներ։ Միավորման շրջանակներում գործում է ապրանքների ազատ առևտրի գոտի, իսկ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև հաշվարկների ավելի քան 95%-ն իրականացվում է ազգային արժույթներով, ինչն ապահովում է փոխադարձ առևտրի կայունությունը և նվազեցնում արտաքին գործոններից կախվածությունը:

Համագործակցությունում ստեղծվել է միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված բազմակողմանի մեխանիզմների արդյունավետ համակարգ։ ԱՊՀ ձևաչափով համատեղ աշխատանքը և այլ կազմակերպությունների հետ ջանքերի համակարգումը նպաստում են ահաբեկչության, ծայրահեղականության, նարկոթրաֆիկի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև արտաքին սահմանների պահպանության ապահովմանը:

Զախարովան հատուկ նշանակություն է տվել միասնական մշակութային-հումանիտար տարածքի պահպանմանը։ ԱՊՀ ժողովուրդներին միավորում են ընդհանուր հոգևոր և բարոյական արժեքները, հարգանքը ավանդույթների, պատմական հիշողության և համատեղ անցյալի նկատմամբ: Նա նաև կարևորել է Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակի դերը:

Leave a Comment