Զեղծարարները ներկայանում են ԿԲ անունից եւ գումարներ կորզում․ ԿԲ-ն զգուշացնում է

Զեղծարարները ներկայանում են ԿԲ անունից եւ գումարներ կորզում․ ԿԲ-ն զգուշացնում է

ՀՀ ԿԲ-ն  հայտնում է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։

Գլխավոր դրամատունը տեղեկացնում է, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:

«Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:

Ներկայացվում է Կենտրոնական բանկի աշխատակից ներկայացող ԿԵՂԾ ապացույցի օրինակ:

594954365_1147302870904312_4265405329277568085_n.jpg (173 KB)

Leave a Comment