Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը,  ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին. փաստաբան

4 Դեկտեմբերի, 2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնում է, որ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը,  ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին: Այս մասին նա գրառում է արել:

«Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը երեկ հարցազրույց է տվել իր բնորոշումով` շատ դրական ազդեցություն ունեցող, առողջ լրատվական աշխատանքներ կատարող civic-ին: Ավտոբուսներ վառելու, մարդ գյուլելու, խոտեր վառելու մասին` սիվիկաալեքսանյանական զրպարտչական հերթական հարցին պատասխանելիս արքեպիսկոպոսը մտահոգություն է հայտնել, որ դատարանը կարող է հաստատել այդպիսի մտադրության առկայությունը և որ դա հեղինակազրկում է եկեղեցուն:

Բավարար տեղեկացված չլինելու և կամ կեղտոտ քարոզչության զոհ լինելու պարագայում որևէ դժգոհություն չէի ունենա վերջինիս հրապարակային դիրքորոշման համար: Բայց քանի որ անձամբ եմ վերջինիս ներկայությամբ տրված զեկուցումով բացահայտել գործի բոլոր կեղծիքները`սկսած իրավապահների կողմից ապացույցներ կեղծելուց մինչև նույն սիվիկաալեքսանյանական կեղտոտ քարոզչության բոլոր դրսևորումները, ստիպված եմ արձանագրել, որ արքեպիսկոպոսը, ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին»:

Leave a Comment