Նեթանյահուն ընտրել է «Մոսադի» նոր ղեկավարին. պաշտոնը կստանձնի Ռոման Գոֆմանը – 5tv

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն որոշում է կայացրել Ռոման Գոֆմանին նշանակել «Մոսադի» հաջորդ տնօրեն։ Նա կփոխարինի գործող ղեկավար Դավիդ Բարնեային, ում լիազորությունների ժամկետը սպառվելու է 2026-ի հունիսին։

Գեներալ-մայոր Գոֆմանի թեկնածությունը հարցազրույցների փուլից հետո ներկայացվել է բարձր պաշտոնների նշանակումների խորհրդատվական հանձնաժողով։

Վերջնական հաստատումը տեղի կունենա անհրաժեշտ ընթացակարգերի ավարտին։

«Գոֆմանը այս պաշտոնի համար ամենահարմար թեկնածու է։ Նրա հաջողությունը նաև մեր հաջողությունն է»,- նշել է Նեթանյահուն

Leave a Comment