https://arm.sputniknews.ru/20251204/zakharvovan-kvoch-arec-aph-erkrnerin-pashtpanel-evrvopajum-paterazmi-veteranneri-hushardzannery-96520872.html
Զախարովան կոչ արեց ԱՊՀ երկրներին պաշտպանել Եվրոպայում պատերազմի վետերանների հուշարձանները
Զախարովան կոչ արեց ԱՊՀ երկրներին պաշտպանել Եվրոպայում պատերազմի վետերանների հուշարձանները
Sputnik Արմենիա
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը միայն իրենը չի համարել։ 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T14:33+0400
2025-12-04T14:33+0400
2025-12-04T14:35+0400
մարիա զախարովա
հայրենական մեծ պատերազմ
հուշարձան
եվրոպա
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96520352_0:0:2560:1440_1920x0_80_0_0_f7b05f6bb95eea99b7cf324cf976337c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը երախտապարտ կլիներ ԱՊՀ երկրների ներկայաուցիչներին Եվրոպայում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձանների պաշտպանության գործում ավելի ակտիվ մասնակցություն ունենալու համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ռուսաստանը երբեք չի փորձել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը որևէ ազգի «շնորհել»։ Հակառակը` ՌԴ-ն միշտ շեշտել է, թե այդ տարիներին որքան ժողովուրդներ են ապրել ԽՍՀՄ-ում։ Եվ նրանք, միմյանց չբաժանելով ըստ կրոնի կամ քաղաքական նախասիրությունների, միասին հաղթել են 1945 թվականին։
եվրոպա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96520352_320:0:2240:1440_1920x0_80_0_0_8965a8aa09bce832751f80ee3aa770d5.jpg
մարիա զախարովա, հայրենական մեծ պատերազմ, հուշարձան, եվրոպա, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
մարիա զախարովա, հայրենական մեծ պատերազմ, հուշարձան, եվրոպա, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը միայն իրենը չի համարել։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը երախտապարտ կլիներ ԱՊՀ երկրների ներկայաուցիչներին Եվրոպայում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձանների պաշտպանության գործում ավելի ակտիվ մասնակցություն ունենալու համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք երախտապարտ կլինեինք Եվրոպայում մեր ընդհանուր հուշարձանների պաշտպանության գործում ձեր երկրների պաշտոնական ներկայացուցիչների, պետական գործիչների ավելի ակտիվ մասնակցության համար», – ասել է նա՝ ելույթ ունենալով «Հայրենական մեծ պատերազմը Համագործակցության ժողովուրդների հավաքական հիշողության մեջ» համաժողովի ժամանակ։
Ռուսաստանը երբեք չի փորձել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը որևէ ազգի «շնորհել»։ Հակառակը` ՌԴ-ն միշտ շեշտել է, թե այդ տարիներին որքան ժողովուրդներ են ապրել ԽՍՀՄ-ում։ Եվ նրանք, միմյանց չբաժանելով ըստ կրոնի կամ քաղաքական նախասիրությունների, միասին հաղթել են 1945 թվականին։