4 դեկտեմբերի 2025 – 14:21 AMT
PanARMENIAN.Net – ArCa վճարային համակարգում խնդիրը կարգավորվել է և համակարգը շարունակում է անխափան աշխատել, հայտնում է ընկերությունը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում (online) իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում։
Համակարգում նմանատիպ խնդիրներ նախկինում ևս գրանցվել են, օրինակ, օգոստոսի 25-ին, դրանից ավելի վաղ։