Քաղաքապետարանի հերթական «գլուխգործոցը»․ ինչ վիճակում է Նուբարաշենի «վերանորոգված» ֆուտբոլի դաշտը

Oragir.News-ը շարունակում է այցելել Երևանի քաղաքապետարանի կողմից 2024 թվականին վերանորոգված ֆուտբոլի բակային դաշտերը։ Այս անգամ մեր նկարահանող խումբը կանգ առավ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի 150 շենքի բակում։

Չնայած բնակիչները բացահայտ դժգոհություն չհայտնեցին, սակայն պարզ երևում էր, որ դաշտը չի կառուցվել հայտնի ստանդարտներին համապատասխան։ Արտաքին տեսքը հուշում է, որ տարածքի վերանորոգումը եղել է ձևական՝ արդեն մաշված խոտածածկ, առանց ցանցի դարպասներ, պոկված ու ծռված ճաղավանդակներ և այլն։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Oragir.News-ը քաղաքապետարանի կողմից նման անփույթ աշխատանքի է ականատես դառնում։ Նույն պատկերին ականատես ենք եղել նաև Մալաթիա Սեբաստիայում և Կենտրոն վարչական շրջանի դաշտերից մեկում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment