4 դեկտեմբերի 2025 – 13:44 AMT
PanARMENIAN.Net – Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում դեկտեմբերի 3–ին ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ աղջիկների միջև։
Factor.am-ի տեղեկություններով՝ նրանք քաշքշել են միմյանց մազերից, հայհոյանքներ հնչեցրել։
ՆԳՆ ոստիկանությունը հայտնաբերել է միջադեպի բոլոր մասնակիցներին և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել նրանց։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ձերբակալված բոլոր ուսանողներն ազատ են արձակվել։
Նրանք Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետից են։ Թե որն է եղել վիճաբանության պատճառը, իրավապահ կառույցները չեն հայտնում։