ՀՀ–ն և ԱՄԷ-ն կճանաչեն և կփոխանակեն վարորդական իրավունքները

ՀՀ–ն և ԱՄԷ-ն կճանաչեն և կփոխանակեն վարորդական իրավունքները

4 դեկտեմբերի 2025 – 13:40 AMT

PanARMENIAN.NetՀայաստանը և ԱՄԷ–ն կճանաչեն և կփոխանակեն վարորդական վկայականները։ Գործադիրը հավանություն է տվել սեպտեմբերի 30–ին Աբու Դաբիում ստորագրված «ՀՀ և ԱՄԷ ՆԳ նախարարությունների կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի» վավերացմանը:

Նշվում է, որ փոխըմբռնման այս հուշագիրը կկարգավորի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները, հայտնում է Sputnik Արմենիան։

«Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրով սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները»,– ասված է որոշման մեջ։

Այն քաղաքացիների դեպքում, որոնք ժամանում են բնակության նպատակով, պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն ազատում է դիմող անձին ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից՝ վարորդական վկայականի փոխանակման համար։

Այս միջազգային փաստաթուղթը առաջիկայում կուղարկվի ՀՀ Սահմանադրական դատարան, այնուհետև կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Leave a Comment