Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել դեկտեմբերի 2-ին Կրեմլում կայացած հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսա, նախկին գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների հետ։
«Հանդիպումը շարունակվել է հինգ ժամ։ Սակայն այն պետք էր։ Հանդիպումը շատ օգտակար էր»,- ասել է Պուտինը India Today-ին տված հարցազրույցում։
Նա տեղեկացրել է, որ ամերիկյան կողմն առաջարկել է ուկրաինական պատերազմի դադարեցման նպատակով ներկայացրած 28 կետից բաղկացած առաջարկները բաժանել 4 առանձին փաթեթների ու այդպես քննարկել։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ իրենք ամեն գնով վերահսկողություն են հաստատելու Դոնբասի շրջանի նկատմամբ։ «Ամեն բան տանում է դրան։ Կամ մենք զինված ուժով կազատագրենք այդ տարածքները, կամ ուկրաինական զորքերը կհեռանան այդ տարածքներից դու կդադարեն կռվել»,- ասել է Պուտինը։