Փաշինյանը չի հերքում, որ ԱԱԾ-ն կարող է քահանաներին «խնդրել» կաթողիկոսի անունը զեղչել

https://arm.sputniknews.ru/20251204/pashinjany-chi-herqum-vor-aats-n-karvogh-e-qahananerin-khndrel-katvoghikvosi-anuny-zeghchel-96517061.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Փաշինյանը չի հերքում, որ ԱԱԾ-ն կարող է քահանաներին «խնդրել» կաթողիկոսի անունը զեղչել

Sputnik Արմենիա

Փաշինյանը չի հերքում, որ ԱԱԾ-ն կարող է քահանաներին «խնդրել» կաթողիկոսի անունը զեղչել

2025-12-04T13:25+0400

true

PT1M03S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96517174_260:0:1220:720_1920x0_80_0_0_d5385d7be79c6767e2a43e772cef9307.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, видео

նիկոլ փաշինյան, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, видео

Բաժանորդագրվել

Վարչապետի խոսքով՝ այն պահից, երբ ինքը որևէ եկեղեցի պետք է պատարագի մասնակցի, այդ պահից սկսած տվյալ եկեղեցին համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հերքում տեղեկություններ այն մասին, թե ԱԱԾ ծառայողները նախապես հանդիպում են պատարագիչ քահանաների հետ՝ «խնդրելով» պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը նշեց, որ ինքը մասնակցում է այն պատարագներին, որոնցում վեհափառի անունը չի հնչում։

«Ես գնում եմ էն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, որ այս փաստը, որ մենք համարում ենք՝ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում դա կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱծ աշխատող լինել, մի դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել։ Դա կախված է նրանից՝ ով և ում ճանաչում է և ով, ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում են»,- ասաց Փաշինյանը։

Արձագանքելով լրագրողի այն հարցին, թե դա Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի գործառույթ չէ, Փաշինյանը նշեց, թե եթե ինքը որևէ եկեղեցի պետք է գնա պատարագի, այդ պահից սկսած այդ վայրը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ, որտեղ նաև իրականացվում են գործողություններ։

«Այդ թվում՝ եկեղեցում իրականացվում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների՝ ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ, անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց Փաշինյանը։

Լրագրողը շարունակեց պնդել՝ ինչպե՞ս պետք է վտանգի վարչապետին կաթողիկոսի անվան հնչեցումը պատարագի ժամանակ, որ այդ հարցով ԱԱԾ ծառայողն է զբաղվում։

«Որովհետև Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը»,- ասաց վարչապետը։

Նախօրեին տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի պատրաստվում է պատարագի մասնակցել Շիրակի մարզում: Լուրեր էին շրջանառվում, թե Շիրակի մարզի հոգևորականների շրջանում փնտրել են այն քահանային, որը պատարագ կմատուցի և կզեղչի վեհափառի անունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանը գնալու է Սուրբ Հակոբ եկեղեցի, իսկ պատարագը մատուցելու է տեր Ռուբեն քահանա Գասպարյանը:

24News-ի տեղեկություններով՝ երեկ Տեր Ռուբենին են հանդիպել ԱԱԾ ներկայացուցիչներ:

«Շատ նորմալ զրուցել ենք, հասկացել ենք իրար: Մարդիկ չգիտեն, չեն հասկանում էդ կարգ ու կանոնները: Հոգևոր հայրերս նրա համար ենք, որ բացատրենք այդ ամենը, թե ինչ բան է եկեղեցին, ինչ բան է քահանան, ինչ բան է սրբազանը, ինչ բան է վեհափառը: Հիմա կարող է եկել էին խոստովանության, ես ինչ է, պետք է սաղ ասե՞մ ձեզ: Քահանա հայրերը խոստովանություն են ընդունում»,- ԶԼՄ-ի հետ զրույցում ասել էր նա։

Տեր Ռուբենը նաև շեշտել էր, որ չի պատրաստվում զեղչել վեհափառի և սրբազանի անունները։ Ասել էր՝ 25 տարի պատարագները մատուցել է՝ նրանց անունները հնչեցնելով, և չի պատրաստվում շեղվել քահանայական կանոնից։

Leave a Comment