
Նևադայի Նելլիս ավիաբազայի հայտարարության համաձայն՝ F-16C Fighting Falcon կործանիչը կործանվել է ուսումնական թռիչքի ընթացքում՝ «Կալիֆոռնիայի վերահսկվող օդային տարածքում»։
Ինչպես հաղորդում է ABC News-ը, Սան Բերնարդինո շրջանի հրշեջ ծառայության տվյալներով՝ օդաչուն հոսպիտալացվել է՝ կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով։
ԱՄՆ ՌՕՈւ հայտարարության մեջ նշվում է, որ երեկ տեղի ունեցած ավիավթարի հանգամքների շուրջ հետաքննություն է ընթանում։ Լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ։