
«Կարծում եմ, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ոչին ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը, և ոչ միայն նրա ներկայությունը Մայր Աթոռում»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եղել են դեպքեր, այդ թվում՝ կուսակրոնության խախտման և այլն, այդ մասին եղել են հրապարակային քննարկումներ, հետևանքներ, հրաժարականներ․․․ Դա պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ պրոցես է սկսվել և նա պետք է գնա այդտեղից, այսինքն՝ ընտրության հարց չէ՝ կտա հրաժարական, թե չի տա, ինքը պետք է գնա այդտեղից»,- ընդգծեց Փաշինյանը։