Lean Technologies-ը նախատեսում է IPO իրականացնել

Lean Technologies սաուդական ֆինթեք ընկերությունն ընդլայնում է իր ծառայությունները բաց բանկային գործունեությունից դուրս՝ նախապատրաստվելով հնարավոր առաջնային հրապարակային առաջարկի (IPO) իրականացմանը։

Ընկերությունը նախատեսում է մուտք գործել նոր ոլորտներ, որոնցից են՝ դրամական փոխանցումները, այլընտրանքային վարկավորումը, ապահովագրությունը և կենսաթոշակային լուծումները, թեև IPO-ի պաշտոնական ժամկետներ դեռ չեն հայտարարվել։

Այս քայլը հաջորդում է Lean-ի՝ 67.5 միլիոն դոլարի ներգրավմանը Series B ֆինանսավորման շրջափուլում, որը ղեկավարել է General Catalyst վենչուրային կապիտալի ընկերությունը։ Այս միջոցներով Lean-ը զարգացրել է իր Pay-by-Bank և Open Banking-ի պրոդուկտները։ 2025թ.-ին ընկերությունը նաև ստացել է UAE Central Bank-ի թույլտվությունը նոր ներդրված Open Finance Framework-ի շրջանակում, ինչը հնարավորություն է տվել ընդլայնել Lean-ի ֆինանսական ծառայությունները տարածաշրջանում։

Վերջին համագործակցությունները eToro-ի և Careem Pay-ի հետ ընդգծում են Lean-ի աճող էկոհամակարգը։ eToro-ի հետ Lean-ը հնարավորություն է տալիս ԱՄԷ-ի օգտատերերին կատարել ակնթարթային բանկային փոխանցումներ ԱՄԷ դիրհամով, իսկ Careem Pay-ի հետ ինտեգրումը LuLu Exchange-ի հետ համագործակցությամբ արագացնում և պարզեցնում է միջազգային փոխանցումները՝ ապահովելով ավելի հարմարավետ և անվտանգ փորձառություն օգտատերերի համար։

Leave a Comment