Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ երեք տասնյակ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Գարեգին Բ Կաթողիկոսին։ Հայտարարությունը հրապարակվել է «Հայ եկեղեցու նորություններ» ֆեյսբուքյան էջում։ «Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման և ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական-ժողովական իրավասու մարմինների միջոցով՝ համաձայն մեր Սուրբ Եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի։ Անհանդուրժելի և դատապարտելի ենք նկատում Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը՝ որպես ծիսականոնական կոպտագույն խախտում, որը եկեղեցաբանության տեսանկյունից […]