Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ-ին շուրջ 250 մլն եվրո վարկ կտրամադրի

Ֆրանսիական զարգացման գործակալությունը երկու տարբեր ծրագրերով Հայաստանին կհատկացնի շուրջ 250 մլն եվրո վարկ, տեղեկանում ենք ՀՀ կառավարության նախագծերից, որոնք հավանության են արժանացել դեկտեմբերի 4-ի նիստում։

Առաջինը նախատեսում է 150 մլն եվրո վարկային միջոց պետական համակարգի բարեփոխումների համար։ Այն ուղղված է հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու ֆինանսական հատվածի կայունությանը։

Երկրորդ ծրագրով 100 մլն եվրո շրջանակային վարկային գիծ կտրամադրվի Հայաստանին ջրային ենթակառուցվածքների և Սյունիքի գյուղատնտեսության զարգացման համար։ Այն կիրականացվի «Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների համապարփակ զարգացում» (WAIDA) ծրագրի շրջանակում, և նախատեսվում է ստորագրել CAM 1029 շրջանակային համաձայնագիրը։

Ծրագրով Սյունիքի մարզում նաև ոռոգման ցանցերի վերականգնում, ջրային ռեսուրսների կառավարման բարելավում է նախատեսվում։

Leave a Comment