Արևմուտքում կոչ են արել ականջալուր լինել Թրամփի խոսքերին


Աշխարհ


Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման ուշադրություն է հրավիրել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության հասնել: Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Թրամփն ասել է այն, ինչի մասին ես վաղուց եմ խոսում. Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը խաղաղություն է ուզում։ Մենք կարող էինք փրկել ավելի շատ ուկրաինացիներիեթե ավելի վաղ կիրառեինք այդ մոտեցումը», – հայտնել է քաղաքական գոչծիչը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինայի հարցով բանակցությունները, հայտարարել էր, որ Ռուսաստանը շահագրգռված է ուկրաինական հակամարտության ավարտով:



Leave a Comment