https://arm.sputniknews.ru/20251204/arqepiskvopvosnern-u-episkvopvosnern-anverapah-ajakcutjun-en-hajtnel-vehaparin-96515555.html
Արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսներն անվերապահ աջակցություն են հայտնել վեհափառին
Արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսներն անվերապահ աջակցություն են հայտնել վեհափառին
Sputnik Արմենիա
Բարձրաստիճան հոգևորականներն անընդունելի են համարել կաթողիկոսի անվան զեղչումը պատարագի ժամանակ։ 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T12:45+0400
2025-12-04T12:45+0400
2025-12-04T12:46+0400
եպիսկոպոս
մայր աթոռ սուրբ էջմիածին
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95362745_0:78:1501:922_1920x0_80_0_0_02925786b772996dce138e69a7c72aeb.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik․ Հայ առաքելական եկեղեցու 27 արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ անվերապահ աջակցություն են հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։Միաժամանակ, նրանք անհանդուրժելի և դատապարտելի են համարում Սուրբ պատարագի ընթացքում վեհափառի անվան զեղչումը, որը, ըստ նրանց, եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարրեր է պարունակում։Նրանք համոզմունք են հայտնել, որ եպիսկոպոսների միասնության և համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել արդյունավետ լուծումներ՝ ի շահ եկեղեցու։Նշենք, որ հայտարարությունը ստորագրել են Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդներ։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Մայր աթոռը հայտարարեց, որ դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսների ժողով է հրավիրվել՝ քննարկելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95362745_0:0:1501:1125_1920x0_80_0_0_b337e97c22d4474ee831244876088380.jpg
եպիսկոպոս, մայր աթոռ սուրբ էջմիածին, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի
եպիսկոպոս, մայր աթոռ սուրբ էջմիածին, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի
Բարձրաստիճան հոգևորականներն անընդունելի են համարել կաթողիկոսի անվան զեղչումը պատարագի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik․ Հայ առաքելական եկեղեցու 27 արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ անվերապահ աջակցություն են հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Միաժամանակ, նրանք անհանդուրժելի և դատապարտելի են համարում Սուրբ պատարագի ընթացքում վեհափառի անվան զեղչումը, որը, ըստ նրանց, եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարրեր է պարունակում։
Նրանք համոզմունք են հայտնել, որ եպիսկոպոսների միասնության և համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել արդյունավետ լուծումներ՝ ի շահ եկեղեցու։
Նշենք, որ հայտարարությունը ստորագրել են Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդներ։