Չինաստանում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում հինգշաբթի օրը տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնին։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:44-ին Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի Կիզիլսուի Ղրղզական ինքնավար մարզի Ակչի շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Leave a Comment