Aurora News | Խաղաղության օրակարգի նախաձեռնողն Ադրբեջանն է․ Ալիև

Խաղաղության օրակարգի նախաձեռնողն Ադրբեջանն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետական ​​նախարար լորդ Վերնոն Քոուքերին ընդունելիս: Այս մասին փոխանցում է APA լրատվական գործակալությունը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը կշարունակի իր ջանքերը՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։

Ալիևն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերություններին ընդգծելով․

«Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունները հարուստ պատմություն ունեն։ Մեր երկրների միջև համագործակցությունը սկսվել է էներգետիկայի ոլորտում և հետագայում ընդգրկել է բազմաթիվ ոլորտներ»,- հավելել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Leave a Comment