ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հայաստանից 3-րդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ 6-ամսյա քվոտա կսահմանվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։
Քվոտան կգործի դեկտեմբերի 5-ից և ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 5-ը։ Այն կկիրառվի ոսկերչական արտադրատեսակների, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակների դեպքում։
–00—ՅՄ