Ռուսաստանը ցանկացած դեպքում կազատագրի Դոնբասը՝ ռազմական թե այլ ճանապարհով. Պուտին


Ռուսաստանը ցանկացած դեպքում վերահսկողություն կհաստատի Դոնբասի նկատմամբ՝ լինի դա ռազմական, թե այլ ճանապարհով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today-ին տված հարցազրույցում:


 


«ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն չէին ցանկանում լինել Ուկրաինայի կազմում և դա արտահայտել են հանրաքվեում»,- ասել է Պուտինը:


 


Նա հավելել է, որ Մոսկվան չի համաձայնել ամերիկյան խաղաղության ծրագրի որոշ կետերի հետ. դա բարդ աշխատանք է: Կրեմլի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է ծրագրի 28 կետերը բաժանել 4 փաթեթի և քննարկել առանձին:


 


Պուտինի խոսքով՝ Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար է եղել, նրանց ներկայացրած առաջարկները հիմնված են Թրամփի հետ նախկին քննարկումների վրա: Կրեմլի ղեկավարը նշել է, որ եվրոպացիները պետք է ներգրավվեն Ուկրաինական կարգավորման աշխատանքներում, այլ ոչ թե խանգարեն։


 


Նա հավելել է, որ Ռուսաստանը մտադիր չէ վերադառնալ Մեծ ութնյակ։ Պուտինի խոսքով` Մոսկվան դադարել էր մասնակցել խմբի հանդիպումներին դեռ մինչև 2014 թվականը, երբ G8-ը դարձավ G7:

Դիտումների քանակ1

Leave a Comment