ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ է վթարի ենթարկվել Կալիֆոռնիայի ռազմական բազայի մոտ, հաղորդում է ABC News-ը։
Դեպքը տեղի է ունեցել Տրոնա օդանավակայանի մոտ։ Վթարի ենթարկված կործանիչը հրդեհվել է, բայց բնակեցված տարածքների համար սպառնալիք չկա։
«Օդաչուն անվտանգ կերպով կատապուլտվել է F-16C Fighting Falcon-ից ուսումնական թռիչքի ժամանակ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Օգոստոսին Լեհաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վթարի է ենթարկվել փորձի ժամանակ. օդաչուն չի ողջ մնացել։ Սոցիալական ցանցերում հայտնվել են ինքնաթիռի վթարի սիրողական տեսանյութեր։ Կադրերում երևում է, թե ինչպես է կործանիչը մեծ արագությամբ իջնում դեպի գետնին, վթարի ենթարկվում և պայթում։