ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Կատարի Պետության մայրաքաղաք Դոհա

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Կատարի Պետության մայրաքաղաք Դոհա։ Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։
«Դոհա ֆորում»-ի շրջանակում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կմասնակցի «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։