
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել իր հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և փեսայի՝ Ջարեդ Քուշների՝ դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումը:
«Կարող եմ ասել, որ նրանք բավականին լավ հանդիպում ունեցան նախագահ Պուտինի հետ», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Նշենք, որ Կրեմլում կայցած հանդիպումից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով դեռևս փոխզիջումային տարբերակ չի գտնվել։