Կոչ եմ անում ծնողներին զերծ մնալ իրենց տղաների փոքր խնդիրներն ավելի մեծ ներկայացնելուց. Պապիկյան

մեզանում, ցավոք սրտի կա այսպիսի միտում, որ տարիներ շարունակ, երբ սկսում է պատանիների առողջական փորձաքննությունների փուլը, տարբեր տարիների ծնողները քայլեր են ձեռնարկել, անգամ փոքր խնդիրները փաստաթղթերում ավելի մեծ արտացոլելու համար, ինչը հնարավորություն կտար իրենց զավակներին հեշտացված կարգով ծառայություն անցնելու, ոմանց՝ գուցե հետագայում չծառայելու, բայց քանի որ Պաշտպան հայրենյաց ծրագիրը ենթադրում է, որ զինվորական ծառայության պայմանագրային կարող են անցնել քաղաքացիներ, ովքեր ֆիզիկապես առողջ են, են, նրանք բախվում են այս խնդրին, բնականաբար և հիշում են, որ իրենց հիվանդությունը այնքան էլ բարդ չէր և գուցե բուժելի է կամ արդեն բուժվել է: Սա ցավալի իրողություն է, բայց քանի որ դրական հետևանքներ է թողնում, կարծում եմ սրան պետք է ժպիտով վերաբերել, բայց նաև կոչով, որ ծնողները և նաև բժշկական հանրությունը նման հարցերում լինի ավելի հետևողական, իսկ ծնողները զերծ մնան նման քայլերից: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Leave a Comment