
«Ընդհանուր առմամբ Զինված ուժերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են իրավիճակից ելնելով, բայց ազգային անվտանգության բացակայության այս նոր իրավիճակի պայմաններում մի քիչ մտահոգիչ է, որովհետև նաև հիմնավորման մեջ որոշակի հաշվարկների անհրաժեշտություն ունեն: Բայց ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեղծում բանակում, ինչ առումով. օրինակ՝ երկու հավասարաչափ պաշտոններ հրամանատարը մեկը հանձնում է, մեկը չի հանձնում: Չհանձնածի գումարտակը, օրինակ, ավելի լավ վիճակում է գտնվում: Կամ հրամանատարը հանձնում է, բարձր աշխատավարձ է ստանում, բայց իր ենթակաները, մանավանդ առաջին գծում գտնվող, պայմաններ, ժամանակ չունեն նախապատրաստվելու»,- ԱԺ նիստում նշել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հարց ուղղելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին. «Ատեստացիայի անցկացման արդյունքում ի՞նչ որոշում է ընդունվում»:
պապիկյանը պաստասխանեց. «Ատեստավորման նպատակը տվյալ զինծառայողի որակավորումը հստակեցնելն է տվյալ ժամանակահատվածում»:
Իսկ Օհանյանը արձագանքեց. «Զինված ուժերի համալրման ընթացքը բարձրացնելու ելքը ոչ թե ատեստացիան է, այլ բազային աշխատավարձի բարձրացումը բոլոր կատեգորիաների համար»: