
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ էլեկտրոմոբիլներ ներմուծելու ֆիզիկական անձանց հատկացված քվոտան արդեն սպառվել է, իրավաբանական անձանցը՝ ոչ:
«2025 թվականի համար սահմանված 8000 էլեկտրոմոբիլի քվոտան բաժանված է եղել հետևյալ համամասնությամբ՝ 5000-ը ֆիզիկական անձանց, 3000-ը՝ իրավաբանական անձանց, դիլլերներին: Քանի որ ունենք մտավախություն, որ դիլերները չեն կարողանա այդ քանակը ներմուծել, որպեսզի չկորցնենք մեր քվոտան հետևյալ որոշումն ենք կայացրել. վերահաշվարկ կիրականացնենք և այն քանակով, որքան որ մնացել է նրանց քվոտայից, կավելացնենք ֆիզանձանց համար»,-հայտնել է նախարարը: