Arca համակարգում online իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում
Arca համակարգից հայտնում են․
Տեղեկացնում ենք, որ այս պահին ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում (online) իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում։
Խնդրի վերացման և հետագա թարմացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
«Արմենիան Քարդ» ՓԲԸ