Aurora News | Երրորդ կողմերի հետ առևտուրի սահմանափակումը իրենց է վնասելու. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պետությունները, որոնք փորձում են սահմանափակել երրորդ կողմերի հետ առևտուրը, ի վերջո իրենք են վնասներ կրում։

«Նրանք, ովքեր փորձում են սահմանափակել տնտեսական փոխգործակցությունը երրորդ երկրների հետ, վաղ թե ուշ իրենք են վնասներ կրելու», – ասել է Պուտինը India Today YouTube ալիքով։

Պուտինը նաև հայտարարել է, որ Հնդկաստանը անկախությունից ի վեր հսկայական առաջընթաց է գրանցել։

«Ես կցանկանայի ասել, որ անկախությունից ի վեր Հնդկաստանի անցած ուղին՝ ընդամենը 77 տարվա ընթացքում, պատմության մեջ շատ կարճ ժամանակահատվածում, Հնդկաստանը հսկայական առաջընթաց է գրանցել», – ասել է Պուտինը։

Leave a Comment