Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին կնվազի 2-5 աստիճանով. Երևանում կլինի +7

Հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է ձյուն

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին կնվազի 2-5 աստիճանով. Երևանում կլինի +7


ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/.     Դեկտեմբերի 7–8-ին հանրապետության լեռնային շրջանները հատկապես կենտրոնական հատվածները և Վայոց ձորը վերջապես կառնեն երկար սպասված «ձյան կարոտը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Լևոն Ազիզյանը։


Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրության, Երևանում՝ դեկտեմբերի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում է անձրև։


Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 8- ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:


Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին կնվազի 2-5 աստիճանով:


Leave a Comment