Կայացել է «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը

ՄԱԿ-ի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրվա շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

««Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Այս տարի փառատոնին մասնակցել է շուրջ 600 երեխա և պատանի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Բահրեյնից և այլ երկրներից։

Գալա համերգին երեխաները հայտնի արտիստների հետ հանդես են եկել Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ, իսկ բեմում նրանց միացել են նաև պաշտոնյաները՝մեծ ոգևորություն պարգևելով մասնակիցներին։

Երեխաներին նվագակցել են Աշխատանքի և սոցիալականհարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանըև ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment