ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արամ Ջիվանյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած աշխատանքային այցին։
ՊՆ նախարար Պապիկյանը և ՌԱԿ-ի նախագահ Արամ Ջիվանյանը աշխատանքային հանդիպումներ են ունեցել EDEX 2025 միջազգային ռազմական ցուցահանդեսին ներկայացված կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով Հայաստանի ռազմարդյունաբերական համակարգի ներուժը, ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերն ու ռազմավարական ուղղությունները։
Այցի շրջանակում Արամ Ջիվանյանը հանդիպել է Եգիպտոսի զինված ուժերի սպառազինության նախագահ, գեներալ-մայոր Մոհամեդ Ադլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի ներկայացումը եգիպտական զինված ուժերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների զարգացման հնարավոր ուղիները։

