Դեկտեմբերի 4-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 7-9 աստիճան, երեկոյան՝ 1-3։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6, նախալեռնային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 5-9 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան, հովտային շրջաններում՝ 8-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5, նախալեռնային շրջաններում՝ 5-10 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7-10, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 7-9 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 7-9 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-5, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-10 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 1-4, նախալեռնային շրջաններում՝ 5-9 աստիճան, հովտային շրջաններում՝ 10-14 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 7 աստիճան տաքություն։
