Երբ սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում, ես գետինն եմ մտնում․ Գալստյանը՝ Փաշինյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Դուք պետք է ինքնահայաց լինեք և ընդունեք, որ ՀՀ քաղաքական խոսույթում որևէ քաղաքական գործիչ հայհոյախոսությունն այդպես չի լեգիտիմացրել, ինչպես դուք և ձեր քաղաքական ուժը․․․ Երբ որ դուք սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում ԶԼՄ-ներով կամ սոցցանցերով, և միջազգային գործընկերներն ինձ պատկերն են ցույց տալիս, ասում են՝ մի՞թե սա ձեր վարչապետն է, ես գետինն եմ մտնում»։

«Մենք միշտ աշխատում ենք տեսնել մեր թերությունները և ուղղել դրանք»,- ի պատասխան նշեց Փաշինյանը։

Leave a Comment