Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ l-ն հանդիպել է Լիբանան այցելած Հռոմի պապ Լևոն XlV-ի հետ, ներկա գտնվել նրա մատուցած պատարագին։ Հռոմի պապը Լիբանանում էր գտնվում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը։
Արամ l-ն ներկա է գտնվել նաև Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունիի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը և պապի մասնակցությամբ ճաշկերույթին։
Բեյրութի Նահատակաց հրապարակում պապի ներկայությամբ կայացած քրիստոնեա ու իսլամ համայնքապետերի հանդիպմանը Կիլիկիո կաթողիկոսը հանդես է եկել խոսքով՝ շեշտելով Լիբանանի համայնքային դրության կարևորությունը, որը Լիբանանի յուրահատուկ ինքնությունն է կազմում։
Թուրքիայում իր այցի շրջանակում Հռոմի պապը Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում մատուցված պատարագի ընթացքում ողջունել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին ll-ին։
