
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Հռոմի մասնակցությունն Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու՝ ՆԱՏՕ-ի ծրագրին (PURL)՝ ընթացող խաղաղության բանակցությունների ֆոնին, «վաղաժամ է», հաղորդում է Bloomberg-ը։
Դեկտեմբերի 3-ին Բրյուսելում լրագրողների հարցերին պատասխանելով՝ Իտալիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ եթե կողմերը համաձայնության գան և մարտական գործողությունները դադարեն, լրացուցիչ զենքի անհրաժեշտությունը կվերանա. «Անհրաժեշտ կլինեն այլ միջոցներ, այդ թվում՝ անվտանգության երաշխիքներ»։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն հայտարարել է, որ եթե բանակցություններում առաջընթաց չլինի, Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի՝ ինչպես Ուկրաինային շարունակական ռազմական աջակցության, այնպես էլ պատժամիջոցների միջոցով։